«Հրապարակ»-ը գրում է, որ ինչքան քարոզարշավը մոտենում է ավարտին, իշխանություններն սկսում են ավելի ակտիվորեն օգտագործել իրենց վարչական լծակները՝ ընտրություններին ցանկալի արդյունք գրանցելու համար:
«Այս օրերին հատկապես մարզերում ակտիվ աշխատանք է տարվում համայնքապետերի և դպրոցի տնօրենների հետ: Նրանց կանչում են մարզպետարան և վերջին հանձնարարականներն են տալիս, թե ով իր համայնքում ընտրողների հետ ինչպես պետք է աշխատի և ինչքան ձայն ապահովի»,- ապա թերթը հավելում է.
«Հասկանալի է, որ դպրոցի տնօրեններին հրահանգվում է «աշխատել» ուսուցիչների հետ և հստակ կարգադրել՝ ընտրելու իշխող Հանրապետականին, այլապես կկորցնեն աշխատանքը: Իսկ գյուղապետերը, որոնց մեծ մասը հանրապետական է, որոշ գյուղերում անգամ դռնեդուռ ընկած՝ խնդրում են գյուղացիներին «իրենց պադվադիտ չանել» և ընտրել ՀՀԿ-ին, քանի որ, հակառակ դեպքում, կարող են կորցնել իրենց պոստը»:








































