Նյու Յորքի ոստիկանությունը երեկ ձերբակալել է «Գրավենք Նյու Յորքը» շարժման մոտ 30 ակտիվիստների, որոնք կազմակերպել էին չարտոնված մայիսմեկյան հանրահավաք։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Իրավապահների տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցները ձերբակալվել են այն բանից հետո, երբ չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին։ Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Կալիֆոռնիայում։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։