Նախքան իր մահը Ուսամա Բեն Լադենի «Ալ-Քաիդան» անկում էր ապրում: Նախկինում հզոր ահաբեկչական խումբը թուլացել էր ԱՄՆ-ի հարձակումների և վատ հեղինակության պատճառով:
Այդ պատճառով Daily mail-ը գրում է, որ Բեն Լադենը ծրագրում էր փոխել «Ալ-Քաիդա»-ի անունը: Այս տեղեկությունը բացահայտվել է երկուշաբթի: Ահաբեկիչ առաջնորդը ցանկանում էր անվանափոխություն կատարել` խմբի վատ հեղինակությունից խուսափելու համար:
Այս մասին հայտնել է The Ticket քաղաքական բլոգը` ներկայացնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հակաահաբեկչության հարցերով խորհրդական Ջոն Բրենանի ելույթը, որտեղ վերջինս խոսել էր Բեն Լադենի նման ծրագրի մասին:









































