Սիրիայում ավելի քան 34 երեխա է զոհվել այն բանից հետո, երբ կառավարական զորքերը և ընդդիմությունը հայտարարել են երկրի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հիմնվելով զինված հակամարտություններում երեխաների հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Ռադիկ Կումարասվամի տեղեկատվության վրա:
«Այն բանից հետո, երբ ապրիլի 12-ին հայտարարվել է զինադադար, չնայած ՄԱԿ դիտորդների ժամանելուն,ավելի քան 34 երեխա է սպանվել»,- մեջբերում է գործակալությունը Կումարասվամի խոսքերը:
Չնայած ապրիլի 12-ին հաստատված զինադադարին` Սիրիայում շարունակվում են բռնությունները:
Սիրիայում մեկ տարուց ավելի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ:









































