Ահաբեկչության դեմ պայքարի թուրքական շտաբը որոշում է ընդունել նվազեցնել Թուրքիա այցելության վտանգավորության մակարդակը: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը:
«Թուրքիայում իսրայելական և հրեական օբյեկտների նկատմամբ առկա են տևական սպառնալիքներ: Շտաբը կոչ է անում զերծ մնալ Թուրքիա ոչ անհրաժեշտ այցերից: Թուրքիա այցելության դեպքում խորհուրդ է տրվում նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել և զգոն լինել»:
Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում ամառային հանգստի մեկնել այդ երկիր:









































