Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահուստային հիմնադրամից 7.5 միլիոն մանաթ (մոտ 9.5 միլիոն դոլար) է հատկացրել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Դրանով իսկ վետերաններից յուրաքանչյուրը ստանալու է 500 մանաթ (640 դոլար) նյութական օգնություն:
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների այրիներին, թիկունքում անձնազոհ աշխատանքի համար շքանշաններով պարգևատրվածներին ու Լենինգրադի շրջափակման մասնակիցներին հատկացվելու է 200-ական մանաթ (ավելի քան 250 դոլար):
Նշվում է, որ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 680,000 ադրբեջանցի՝ հանրապետության յուրաքանչյուր 5-րդ բնակիչը: Նրանց կեսը զոհվել է ռազմաճակատներում: Ներկայիս դրությամբ Ադրբեջանում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվն անցնում է 8000-ից:











































