Islamic Republic News Agency-ի փոխանցմամբ՝ ներկայումս Իրանում կառուցման ընթացքի մեջ գտնվող երկաթուղիների շահագործման հանձնվելուց հետո Իրանի երկաթուղագծերի երկարությունը կկազմի 20,000 կիլոմետր:
Այս մասին հայտարարել է քաղաքային զարգացման և ճանապարհների փոխնախարար Ահմադ Սադեգին: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ընթանում է նաև 3000 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղիների ու 5000 կիլոմետր ավտոճանապարհների կառուցումը:
Նախորդ տարի Իրանի երկաթուղային ենթակառույցների ու ճանապարհային նախագծերի իրագործման մեջ ներդրվել է գրեթե 1.9 միլիարդ դոլար, ինչի արդյունքում կառուցվել է 2700 կիլոմետր ավտոճանապարհ ու երկաթուղի: Այս տարի պլանավորված է նաև ասֆալտապատել 14,000 կիլոմետր գյուղական ճանապարհ:










































