Tuesday, 30 04 2024
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար

«Ալ-Քաիդա»-ն ահաբեկչությունների ցուցումները թաքցրել էր պոռնոֆիլմերի տակ

Գերմանիայի հատուկ ծառայությունների հաջող աշխատանքների արդյունքում անցյալ տարի բացահայտվել էր «Ալ-Քաիդա»-ի ավելի քան 100 փաստաթուղթ, որոնք ցուցումներ էին պարունակում Եվրոպայում արյունալի ահաբեկչություններ իրականացնելու մասին: Այդ նյութերը ծածկված են եղել պոռնոֆիլմերով, որոնք մաքսանենգ ճանապարհով Պակիստանից երկիր էր մտցրել Ավստրիայի քաղաքացի Մակսուդ Լոդինը,- հաղորդում է CNN-ը:

Լոդինը Գերմանիայի ոստիկանության կողմից ձերբակալվել և հարցաքնննվել էր 2011 թ. մայիսի 16-ի՝ պոռնոգրաֆիայի տարածման կասկածանքով: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էին պոռնոգրաֆիկ ֆիլմերով տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, հիշողության քարտեր:

Հիշողության քարտերի վրա եղել է Kick As և Sexy Tanja անուներով ֆայլեր: Նշենք, որ Kick As վերնագրով մեկ այլ՝ միանգամայն անմեղ ֆիլմ կա նկարահանված: Այնպես որ, կամ ոչ բոլոր ֆիլմերն են պոռնոգրաֆիկ բնույթի եղել, կամ էլ նման վերնագրով պոռնոֆիլմ կա նկարահանված:

Ոստիկաններին զարմացրել է այն փաստը, որ ընդամենը մի քանի րոպե տևականությամբ հոլովակները զբաղեցրել են կրիչների ամբողջ հիշողությունը, ընդ որում՝ հոլովակների որակը սովորականից վատ է եղել:

Գերմանիայի հատուկ ծառայությունները մի քանի շաբաթ աշխատել են առգրավված նյութերի վրա և պարզել են, որ պոռնոֆիլմերի տակ թաքցրած է ավելի քան 100 փաստաթուղթ, որոնք ցուցումներ են պարունակում Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ: Ֆայլը պատրաստվել է «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների կողմից:

Այդ տեղեկություններից երևում է, որ նախատեսվում էր հարձակումներ իրականցնել «Մումբաիի «Թրիդենթ» հյուրանոցի ահաբեկչության ոճով: Հիշեցնենք. 2008 թ. նոյեմբերի 26-ին 10 պակիստանցի ահաբեկիչներ գրավեցին հյուրանոցը՝ սպանելով 164 մարդու:

Փաստաթղթերից երևում է, որ «Ալ-Քաիդա»-ն նաև պատրաստվում էր գրավել դեռ գոյութրուն չունեցող, բայց չինացիների կողմից պատվիրված «Տիտանիկ-2»-ը: Դա ծրագրելիս հաշվի էր առնվել, որ նավի շինարարաության ավարտին արդեն մեծ թվով զինյալներ կլինեին բանտերում, և նրանց փոխանակելու համար ավելի շատ պատրանդների կարիք կլիներ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերով՝ հայտնաբերված փաստաթղթերն անհնար է գնահատել: «Դա մաքուր ոսկի է»,- նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:

Մակսուդ Լոդինը և նրա հետ համագործակցած Յասին Օչակը դատարանի առաջ կկանգնեն ահաբեկչական գործողությունների մասնակցելու մեղադրանքով: Իշխանությունները կասկածներ ունեն, որ նրանք վերապատրաստվել են թալիբների բազաներում և Եվրոպա են ժամանել համախոհներ հավաքագրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում