Ռեժիսոր Ֆեոդոր Հիտրուկն այսօր դարձավ 95 տարեկան: Հայտնի մուլտիպլիկատորի ծնունդն այսօր շնորհավորել են ՌԴ նախագահը, ընկերները, հարազատներն ու գործընկերները: Նվերների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում մի կճուճ մեղրը:
Հիտրուկը մասնագիտությամբ ծրագրավորող է: Մոսկվայում Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմերը դիտելուց հետո է նրա մոտ առաջացել մուլտֆիլմ նկարահանելու միտքը: Մի քանի անգամ նա փորձել է մտնել «Սոյուզմուլտֆիլմ», սակայն նրան մերժել են:
Արդեն 20 տարի է՝ նա մուլտիպլիկացիոն ֆիլմեր է նկարում: Հիտրուկը կարող էր ռեժիսոր չդառնալ, եթե մի օր առավոտյան չարթնանար դռնապանների բարձրացրած աղմուկից: Այդ օրվա միջադեպի հիման վրա նա 1962 թվականին ստեղծեց իր առաջին մուլտֆիլմը՝ «Մի հանցանքի պատմությունը», որը միանգամից միջազգային արձագանք գտավ: Դրանից հետո նրան ընդունեցին լեգենդար ստուդիա: Նրա ստեղծած ամենահայտնի անիմացիոն հերոսը Վինի Պուխն է:








































