Չի բացառվում, որ ապագայում Հոլիվուդի փառքի ծառուղում հայտնվի Վիտո Վինսենթ կատվի անվանական աստղը:
Փափկամազ դերասանը արդեն լուրջ նվաճումներ ունի. նա մասնակցել է մի շարք շոուների և նկարահանվել հեռուստաֆիլմերում: Իր կարիերայի համար նա պարտական է տիրոջը՝ Մայքլ Լեկրիշիային: Մայքլը նրան տանում է փորձերի, ամեն օր նրանք միասին զբոսնում են Հոլիվուդի փողոցներում: Լեկրիշիան հույս ունի, որ իր կատվին նոր պրոդյուսերներ կնկատեն և կհրավիրեն ֆիլմում նկարահանվելու:
«Բազմափորձ դերասանը» շատ ուշիմ է: Նա պատշաճ կերպով կատարում է բոլոր հանձնարարությունները:
«Նույնիսկ եթե նրանից պահանջվի ժամեր շարունակ նույն տեղում նստել, նա կանի»- ասել է Լեկրիշիան:










































