ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը դատապարտել է Անկարայի սադրիչ գործողությունը՝ կիպրական շելֆում նավթագազային պաշարների հետախուզման համար թուրքական ընկերությանն արտոնագիր տրամադրելու համար.
«Ես կտրականապես դատապարտում եմ այդ անընդունելի գործողությունները: Դրանք ուղղված են նրան, որ խոչընդոտներ ստեղծեն Կիպրոսի Հանրապետության բացառապես տնտեսական գոտում հանքային պաշարների մշակման հարցում: Մոտ ժամանակներս մենք պաշտոնական բողոքներ կհղենք ՄԱԿ ԱԽ-ին, Եվրոպայի Խորհրդի նախագահին ու Եվրախորհրդարանին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական TPAO նավթագազային ընկերությունը հետախուզա-հորատման աշխատանքներ է սկսել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ջրատարածությունում: Դրանով իսկ Թուրքիան սկսել է պարզապես թալանել Կիպրոսի Հանրապետությանը: