Բրիտանացի գիտնականները հայտարարել են արյան փորձաքննության միջոցով կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի հայտնաբերման մեթոդ մշակելու մասին: Լոնդոնի կայսերական քոլեջի մասնագետները կապ են գտել քաղցկեղի և արյան լեյկոցիտների փոփոխության միջև:
Կանանց մոտ, որոնց լեյկոցիտները հակված են գենետիկական փոփոխությունների, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրկնակի բարձր է:
Գիտնականների կանխատեսումներով՝ նոր կլինիկական թեստը գործնականում կկիրառվի 5-10 տարի անց:










































