Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Անբարոյականություն, գիշատչի արած քայլ

Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում Գյումրիում տեղի ունեցած երկու աղմկահարույց դեպքերից հետո քաղաքը վերադառնում է նախկին առօրյային. փողոցներում այլևս չկան սգո պաստառներ, վերջին շրջանում քաղաքին համակած տխրությունն էլ չկա: Համենայնդեպս, կիրակի` ՀՀԿ քարոզարշավի օրը, երբ Գյումրիում էինք, մթնոլորտն այստեղ տոնական էր. նախագահի պատվին մի քանի փողոցի փոսեր էին ասֆալտապատվում, դպրոցականները Գյումրու թատերական հրապարակում շարվել, սպասում էին, թե երբ պետք է համերգը սկսվի, տարեցներն ուրախ էին, որովհետև հույս ունեին, որ նախագահին նամակ-դիմում կհանձնեն:

Նույն ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու գրասենյակում էլ, որտեղ եկել էինք հանդիպելու թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ, անսովոր եռուզեռ էր: 5-6 տասնյակից ավելի մարդ սպասում էին, թե ինչին էին սպասում` չցանկացան ասել: Գրասենյակում էլ հավաստիացնում էին, թե աշխատանքային խորհրդաժողով է:

Շուրջ երկու շաբաթ առաջ «Առաւջին լրատվական»-ին տված հարցազրույցում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության հետ կապված բացառել էր խանդի հողի վրա սպանությունը ու հայտարարել էր, որ աղջկա փեսացուի սպանությունը քաղաքական պատվեր է և այդ ամենը վերագրել էր ԲՀԿ-ին` ասելով, որ այդ ամենը արվել էր գալիք ընտրությունները ձախողելու համար: Այս և այլ հարցերի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ: Գյումրիում ստեղծված արհեստական լարվածությունն, ըստ նրա, հստակ նպատակ ունի` վարկաբեկել իր անձը, վեճ-վիճաբանությունների հետ կապել կամ հող նախապատրաստել ընտրությունների նախաշեմին իր թիմակիցներին ճնշելու, իր թիմակիցներին հիմնական աշխատանքից շեղելու համար:

«Այս ընտրությունները նախևառաջ իր (Վարդան Ղուկասյանի.- 1in.am) ընտրությունները չեն, ինքը չէ մեր դեմ թեկնածություն առաջադրել: Իր սատարելն էնպիսի մի մեծ բան չի, որ մենք ուզենանք իր ընտանիքի անդամներին վնաս տալ, դա կատարյալ խեղկատակություն է: Էս ամեն ինչը մեզ հետ կապելը արհեստածին է: 5 տարի որպես պատգամավոր ապրել և աշխատել եմ Գյումրիում, իմ ընտանիքի, իմ ընկերական շրջապատի հետ նմանատիպ մի կրիմինալ դեպք չի կապվել: 5 տարվա մեջ իմ թիմակիցները, հարազատները հասկացել են, որ պիտի ամեն ինչ անեն, որ հանկարծ մի դեպք տեղի չունենա ու չկապվի իմ անվան հետ: Ո՞նց կարող է, որ ընտրություններին մեկ ամիս է մնացել, աշխատենք ինչքան շառ ու փորձանք կա` բերենք մեր անվան հետ կապենք: Գյումրեցին ամեն ինչը լավ հասկանում է, ամեն ինչ լավ սցենարով կազմակերպված է, որ կապեն քաղաքականության հետ: Ո՞ր հասկացող, բարոյականություն, սրբություն ունեցող մարդն իրեն թույլ կտա քաղաքական էս խաղերի մեջ նկատի ունենա մեկի փեսային կամ հըլը փեսա չդառած մարդուն վնասել: Սա անլրջություն, անբարոյականություն է, ես բազմիցս էդ մարդուն (Վարդան Ղուկասյանին.- Լ. Խ.) խորհուրդ եմ տվել նման բաներ չանի, էդ վիշտը, սուգը կապել քաղաքականության հետ, որ հետո, որտեղ որ պատասխան է տալու, էդ պատասխանից պրծնի` էդ ամեն ինչը իմ վրա քցելով»: Մեր զրուցակիցն ասաց, թե ինքն էլ ցավում է երիտասարդի մահվան համար և անձամբ է ցավակցել տուժողի ընտանիքին: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ճանաչել է և’ սպանվածին և’ կասկածյալին, երկուսի հետ էլ մոտ հարաբերություններ է ունեցել, երկուսին էլ լավ գիտի:

Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ քաղաքապետի կողմից ստեղծած արհեստական լարվածությունը ձև է, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ դրսից Գյումրի բերած մարդկանց փաստը կարողանան արդարացնել. «Որ էստեղ երկու թիմերի միջև պատերազմական վիճակ է, կարող են կրակոցներ հնչել, սպանություններ կարող է լինեն, դրա համար պետք է, որ Գյումրիում թիվ 34 ընտրատարածքում հատուկ հսկողություն լինի: Էդպես արեց նաև ինքը Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ` 2008 թվականին: Էդպես էր հոկտեմբերի 26-ի առավոտյան` ամբողջ ոստիկանությունը` մեքենաներով զինված, քաղաքը շրջապատել էր: Ուղղակի էսօր քաղաքապետի մոտ ցայտնոտային վիճակ է, շատ լուրջ խնդիրներ ունի, շատ բան է իր վրա վերցրել և տեսնում է, որ շատ հարցերում չի կարողանալու էն խոստումները, որ տվել է, կատարել: Էդ մարդը փորձում է արհեստական լարվածություն ստեղծել, մեր թիմակիցներին շառ ու շանտաժ անելով մեր թիմը թուլացնել, որպեսզի կարողանա իր խոսք տված ձայները, աշխատանքն իրականացնի: Ինքը որ կուսակցության հետ խնդիր է ունենում, սլաքն ուղղում է այդ կուսակցության դեմ, դաշնակների հետ խնդիր ունի` հայտարարում է` դաշնակները խփին, «Բարգավաճի» հետ խնդիր ունի` հայտարարեց «Բարգավաճը» խփեց»:

Երիտասարդի սպանության մեջ մեղադրվող կասկածյալը, ինչպես հայտնի է, Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, որը ձերբակալվել է: Մարտուն Գրիգորյանին հարցրեցինք` ասում են, որ նախկին ոստիկանապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք, դուք հերքել էիք, բայց ինչո՞վ եք պայմանավորում նման խոսակցությունները: «Էդ մասին ընդամենը մի մարդ է ասել` «Առավոտ» թերթի թղթակիցը, քանի որ լրագրողի երևակայության արդյունքն է եղել: Ես էդպես եմ հասկանում, եթե լրագրող է, մի բան գրվում է, պարտադիր պետք է ճշտվի: Նման բան չկա, քավոր-սանիկական հարաբերություններ չկան»,- ասաց նա` հավելելով, թե քանի որ ընտրությունների, քարոզարշավի նախաշեմին են, քաղաքում դժբախտ դեպք է պատահել, չի պատրաստվում այս պահին իր խոսքով` էժան դիվիդենտներ ձեռք բերել. «Ցույց տամ, թե տեսեք իմ անունը վարկաբեկել են, սկսեմ աջ-ձախ դատի տալ մարդկանց, մենք սպասում ենք ընտրություններին, էս մի քանի օրն էլ կանցնի, կսպասենք, տեսնենք` ընթացքը ոնց է լինելու, բնականաբար էն մարդիկ, ովքեր իմ անվան հետ նմանատիպ շառեր, շանտաժներ են անում, միանշանակ պատասխան են տալու»:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեր կայքին տված հարցազրույցում ասել էր նաև, որ ձերբակալվածի ընտանիքի անդամները քաղաքականությամբ զբաղվող անձնավորություններ են, կուսակցական պատկանելություն ունեցողներ` մասնավորապես մայրը ԲՀԿ կողմից նախագահ է թիվ 5 երաժշտական դպրոցում: Վերջերս էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե ձերբակալված երիտասարդի մայրը` Անահիտ Նիկոլի Նիկոլյանը Գյումրու թիվ 34 ընտրատարածքի 21-րդ ընտրատեղամասի քարտուղարն է և ներկայացնում է «Բարգավաճ Հայաստանը»: Այս առնչությամբ էլ Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ոչ մեկը «բարգավաճականներ» չեն, առավել ևս կարկառուն «բարգավաճականներ» չեն, իսկ ինչ մնում է` Հարությունի մայրը հանձնաժողովի անդամ է, ես ասել եմ, որ երկուսի ընտանիքին էլ լավ ճանաչում եմ, գիտեմ: Հարությունի մայրը մանկավարժ է, լավ գիտենք, որ հանձնաժողովների մեջ ավելի լավ, ճիշտ կաշխատեն մանկավարժները ու մեզ Հարությունի մոր պես հարյուրավոր մանկավարժներ են դիմել հանձնաժողովի անդամ դառնալու, կուսակցության կողմից լիցենզիա ստանալու, ինքը բարձր արդյունքներով քննությունն անցել է, մենք էլ բնականաբար նրան հանձնաժողովի անդամ ենք տվել, ինքը կուսակցական չէ, «Բարգավաճի» հետ կապ չունի»:

Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ձերբակալված երիտասարդը, հասկանալով, որ իրեն ցմահ ազատազրկում է սպասվում, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին: Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ինքը չի վախենում, թե իր անունը կշոշափվի: «Վախենում է այն մարդը, որը մեղք ունի գործած, ես բացարձակապես վախենալու, մտածելու բան չունեմ, թող մտածեն այն մարդիկ, ովքեր դրա հետ կապ ունեն»,- ասաց նա: Ավելի ուշ հավելեց, թե Հարությունին ճանաչելով՝ բացարձակ չէր պատկերացնի, թե կարող է նման արարք գործել. «Եթե իրականում ինքը կապ ունի, անուն ունի տալու, մենք միայն ուրախ ենք: Չգիտեմ, թե ինչու է նման բան արել, բայց կարող եմ ասել, որ դա գիշատիչի արած քայլ է` նշանադրության օրով մարդուն զրկել կյանքից, ոչ մի բարոյական մարդու ուղեղով նման բան չի կարող անցնել: Իսկ եթե դա պահի տակ մարդը կարող է օգտագործել քաղաքական ենթատեքստ տալով, դա իսկական անբարոյականություն է»:

ԲՀԿ-ական պատգամավորին հարցրեցինք` Դուք Գյումրիում հայտնի եք որպես քրեական դեմք, դրա մասին ոչ միայն Գյումրիում են խոսում, այլև հեռուստաընկերություններից մեկը վերջերս այդ մասին հաղորդում էր պատրաստել, ինչո՞վ կբացատրեք դա: «Էստեղ շատ խորը չպետք է գնալ, ընտրությունների նախաշեմ է, և էս ամեն ինչը պայմանավորված է իմ հզորությունով, իմ հզորության արդյունքն է, որ ինձ կապում են ամենավատ բաների հետ, որպեսզի կարողանան հակառակ թևին ներկայացնել որպես ինտելեկտուալ, մտավորական»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե նման մոտեցումները միայն այս ընտրություններից առաջ չի եղել, նա արձագանքեց. «Ուրեմն կա հստակ պատվեր, որ ինձ կապեն կրիմինալի հետ, ու էդ մեկնաբանությունները հիմնականում լինեն ընտրությունների նախաշեմին»,- պատասխանեց նա:

Թեկնածուին հարցրեցինք նաև, թե ինքն ավելի շատ ինչ տեսակ մարդկանց հետ է շփվում, իր շրջապատում ո՞ր զանգվածն է գերակշռում: «Բոլորը, շարքային ժողովուրդը, եթե ժողովրդին վերագրում եք կրիմինալի հետ, ուրեմն բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ»,- պատասխանեց նա` հավելելով, թե չարժեր մի պատգամավորական մանդատի համար քաղաքն այդքան տակնուվրա անել. «Մի թեկնածուի բերել քաղաք, ներկայացնել որպես ժողովրդի փրկիչ ու էդ մարդուն ուզենալ մտցնել գյումրեցու սրտի, հոգու մեջ ու չստացվելու պարագայում էսպիսի արհեստական մուտիլովկաներ սարքել, որ իրենց ուզածին հասնեն, սա անթույլատրելի»: Մարտուն Գրիգորյանին հարցրեցինք` իսկ պատգամավորին հարի՞ր է «մուտիլովկա» բառը օգտագործել: «Պատգամավորին հարիր չէ, ես կրկնում եմ քաղաքապետի խոսքը, ինքը շատ է սիրում այդ խոսքը` մուտիլովկաներ անելը, ես էլ իրեն պատասխանում եմ իր լեզվով, որ էդ մուտիլովկաները բոլորը գիտեն, դա իր խոսքն է: Հիմա էլ ես իրեն եմ ասում` էդ մուտիլովկան մեզ վրա մի արա: Մեր ժողովրդին մի’ լարեք իրար դեմ, մեր քաղաքին կրիմինալի անուն մի կպցրեք, մեր ժողովուրդն առանց այն էլ զրկանքներ, դժբախտություններ է տեսել, պետք չի էդ սուտ խաղիկները տալ ու ժողովրդին էս վիճակին հասցնել»,- այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը և թեկնածուն:

Հայտնի է, որ թեկնածու Արման Սահակյանին սատարում է նաև նրա ընկերը` նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե հաշվի առնելով այս հանգամանքը, ընտրվելու ի՞նչ հնարավորություններ ունի ինքը: Ձեր կարծիքով, եթե Արման Սահակյանը լինի պատգամավոր` ի՞նչ կտա դա Գյումրիին կամ ի՞նչ կկորցնի քաղաքը: «Ինձ էլ սատարում է Գագիկ Ծառուկյանը: Եթե ինձ եք հարցնում, միանշանակ ինքը պատգամավոր չի դառնա, որովհետև ինձ հետ է մրցելու: Եթե լինի` Գյումրիում կավելանա արտագաղթը, հիասթափությունը ընդդեմ իշխանության, ժողովրդի մեջ արհեստական լարվածությունը այդ մարդու անձի հանդեպ: Դրսից եկածներին իրենց տեղը պիտի ցույց տանք, որ էդքան լավն եք, գնացեք, թող ձեր քաղաքներում ձեզ տեղ տան»,- պատասխանեց նա:

«Ժամանակ»

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում