Թայվանի գեղեցկության մրցույթի մասնակիցները պետք է պայմանագիր ստորագրեն, որ չեն դառնա ամուսնացած տղամարդկանց սիրուհիներ. պայմանագրի կետերը խախտողներն անմիջապես կորակազրկվեն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մրցույթի կազմակերպիչ Ֆիֆի Չանգը հայտարարել է, որ համաձայնագիը կգործի մեկ տարվա ընթացքում՝ ավելացնելով, որ նոր օրենքի նպատակը «ընտանիքների պահպանումն է»:
«Մենք երբեք նման որոշում չենք կայացրել, բայց այս տարի որոշեցինք մտցնել այդ կանոնը, քանի որ ինչ-որ մեկի սիրուհի լինելը նորաձև է դարձել… Դա հաջողության հասնելու լավագույն ճանապարհը չէ: Պետք է կարողանալ մերժել տղամարդկանց»,- ասել է Չանգը՝ հավելելով, որ կանոնը խախտելու դեպքում մասնակիցներին անմիջապես ջրի երես կհանեն ԶԼՄ-ները և բլոգերները:
«Միսս Գլոբալսիթի» մրցույթի կազմկոմիտեի արտասովոր այս որոշումն ընդունվել է հանրության շրջանում հայտնի մարդկանց արտաամուսնական կապերի շուրջ ակտիվ քննարկումների ֆոնին: 7 աղջիկ, այդ թվում՝ մրցույթի նախկին 2 հաղթողներ, հրապարակավ իրենց աջակցությունն են հայտնել այդ որոշմանը:








































