«Արմավիա» ընկերությունը դադարեցրել է Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ չվերթները, հայտնում է «Արմավիայի» մամուլի քատրուղար Նանա Ավետիսովան: «Չվերթը շահութաբեր չէ, ուստի մենք դադարեցնում ենք թռիչքները դեպի Թբիլիսի: Երևան-Թբիլիսի վերջին թռիչքն իրականացվել է հունվարի 13-ին: Հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կվերսկսենք թռիչքներն այս ուղղությամբ»,- ասել է Ավետիսովան:
Վրաստանի քաղաքացիները հիմնականում Երևանով էին թռչում Ռուսաստան, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել են 2006թ.: Հետո կարճ ժամանակով վերականգնվեցին, բայց էլի դադարեցվեցին 2008թ.-ի ռազմական բախումներից հետո: Այժմ Մոսկվա- Թբիլիսի ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ: