Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արևմուտքում ընկած Սուսանգերդ քաղաքում տեղի է ունեցել ականի պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Զոհվածները հանդիսացել են տվյալ տեղանքում ականազերծմամբ զբաղվող մասնավոր ընկերության աշխատակիցներ:
Սուսանգերդ քաղաքը գտնվում է Ահվազ քաղաքից 65 կիլոմետր հեռավորության վրա: 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ՝ 1980 թվականին, իրաքյան բանակը 3 օր պաշարման մեջ է պահել Սուսանգերդը, ինչը վերացվել է իրանական բանակի կազմակերպած հակահարձակումից հետո: