Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նշում են բանակի ստեղծման օրը: Արդեն 21 տարի է անցել վրացական բանակի ստեղծման օրվանից: Դրա հետ կապված՝ պլանավորված են մի շարք միջոցառումներ, որոնց ժամանակ կպարգևատրվեն մի շարք զինծառայողներ:
Իր գոյության 21 տարիներին վրացական բանակը բախվել է տարբեր ինտենսիվության 4 ներքին հակամարտության: Բացի այդ, նա ստիպված է եղել անհավասար պայմաններում բախվել ռուսական բանակի հետ:
Վրացի զինծառայողներն այդ ժամանակահատվածում խաղաղապահ առաքելություն են իրականացրել և իրականացնում են Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերի կազմում: