Իրանական Fars News գործակալության փոխանցմամբ՝ իրանական բանակն ու Իսլամական հեղափոխության պահակազորն այս տարի անցկացնելու են համատեղ զորավարժություններ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե որտեղ և երբ կանցկացվեն այդ զորավարժությունները. «Ամենայն հավանականությամբ, այդ զորավարժություններին կմասնակցեն նաև ռազմաօդային ուժերը: Մենք ցանկանում ենք մեր զինված ուժերը պատրաստ պահել հնարավոր սպառնալիքների դեմ ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում ռազմական գործողություններ վարելու համար: Իրանական բանակը պետք է մեծացնի արտակարգ իրավիճակների հարցում իր հնարավորությունները»: