APA-ի հաղորդմամբ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է անցած տարվա նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
Ըստ այդմ, ընտրությունները անցել են խաղաղ պայմաններում և ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ: Սակայն լիարժեք ընտրությունների համար չեն բավարարվել որոշ պայմաններ: Մասնավորապես, սահմանափակվել է խոսքի և հավաքների ազատությունը, չեն եղել ակտիվ քաղաքական բանավեճեր, խնդիրներ են առաջացել անկախ ԶԼՄ-ների համար:
Թերություններ են եղել նաև թեկնածուների գրանցման գործընթացում: Եվրոպացի դիտորդները ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրներ են արձանագրել: Մեկ այլ բացասական հանգամանք է կանանց ոչ բավարար ներգրավվածությունը ընտրական գործընթացում, չնայած նախորդ ընտրությունների համեմատ որոշակի առաջընթաց կա այս հարցում: