Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը ասաց, որ բեռնափոխադրող ընկերությունների կողմից փոխադրման ծախսը երկու անգամ բարձրացնելը, իր կարծիքով, տնտեսապես հիմնավորված չէ: «Կարծում եմ, որ եթե միանգամից երկու անգամ բարձրանում է տեղափոխման գինը, ապա պետք է լինեն այլ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կառաջարկեն ավելի էժան ծառայություն, իսկ եթե այստեղ կա գերիշխող դիրքի խնդիր, ապա հարցը տեղափոխվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթ»,- ասաց Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը կրկնակի թանկացրել էր Թուրքիայից և Չինաստանից բեռներ տեղափոխելու համար սահմանված գումարը:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի