ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանում հատուկ ծրագիր է սկսում իրականացնել այն պատգամավորների համար, ովքեր առաջին անգամ են ընտրվել օրենսդիր մարմնի անդամ: Ծրագրի առաջին փուլով նրանց համար նախապատրաստվելու են օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական գործողությունների, ինչպես նաև խորհրդարանական ընդհանուր նորմերի և հարցերի ձեռնարկ: Ծրագրի երկրորդ մասը նախատեսում է առաջին փուլում առաջարկված հարցերի քննարկումներ և և ավելի բարդ խնդիրների արծարծում, ինչպիսիք պետական քաղաքականությունը կամ ժողովրդական դիվանագիտությունն են: Ծրագիրն իրականացնելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը,- հաղորդում է news.az-ը: