Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ մայիսի 2-4-ը Էրզրումում տեղի է ունենալու սիմպոզիում, որում քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Դրան մասնակցելու է 75 գիտնական, որոնցից 12-ն օտարազգի են (ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Ադրբեջան):
Հայ-թուրքական հարաբերությունների հետազոտման կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն հայտարարել է, որ սիմպոզիումի ընթացքում ներկայացվելու են նոր փաստաթղթեր, որոնք առնչվելու են երկու ժողովուրդների պատմությանը:
Հանդիպմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել թուրքական պետական արխիվի տնօրենին, որը ներկայացնելու է, թե ինչ վիճակում են թուրքական արխիվները: