Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած առևտրականներին կառավարության աշխատակազմից խոստացել էին ընդունել, և աշխատանքային օրվա վերջում ընդունեցին։ Վարչապետը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Չինաստանից և Թուրքիայից ներկրվող ապրանքի տեղափոխման գները թանկացել են և հրահանգել է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին` զբաղվել այդ հարցերով։