Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու օրերին թուրք-սիրիական սահմանը հատել է 48 սիրիացի փախստական:
Դրանով իսկ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը հասել է 28,873-ի: Սա վարչապետական ապարատին կից արտակարգ իրավիճակների ու բնական աղետների դեպարտամենտի (AFAD) տվյալներն են:
Սիրիացի փախստականները Թուրքիայում տեղավորվել են Սիրիային սահմանակից շրջաններում ստեղծված վրանային 9 և տնակային 1 քաղաքներում: