ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստում կանգնեցված գերմանական Atlantic Cruiser նավի ստուգման ժամանակ որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել: Թուրքիայի մաքսային ծառայության աշխատակիցներին հաջողվել է նավում հայտնաբերել միայն քաղաքացիական նշանակության բեռներ:
Անտիգուա ու Բարբուդայի դրոշով երթևեկող այդ նավը Սիրիայի ներքին ջրերին մոտենալիս ՄԱԿ-ի հրահանգով ուղարկվել էր Իսքենդերուն՝ ստուգման համար: Կասկածներ կային, որ նավում առկա է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար նախատեսված զենք: Նշվում էր, որ այդ զենքն ու զինամթերքը նավում հայտնվել են Ջիբութիում, ինչը սակայն չհաստատվեց։