Այսօր տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, անդրադառնալով Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման արդյունքում Հայաստանի տարանցիկ դերի նվազմանը, նշեց, թե իրենք հետևում են այդ ծրագրի իրականացմանը: «Մենք հետևում ենք այդ պրոցեսներին, և ոչ միայն Վրաստանի, այլ նաև մեր բոլոր հարևան երկրների ռազմավարական ծրագրերին, և փորձում ենք հսկողության տակ պահել, որպեսզի կարողանանք մեր երկրի խնդիրները կարգավորել: Բոլորն էլ ձգտում են տարանցիկ դառնալ: Բնականաբար, երբ մենք հյուսիս-հարավ ուղղությունն ենք կառուցում, դա ոչ միայն ռազմավարական, այլև տարանցիկ դառնալու խնդիր է լուծում»։