Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, որն այդ երկրի գլխավոր բանակցողն է Եվրամիության անդամակցության գործընթացում, հայտարարել է, որ 2013 թ. վերջին և 2014 թ. սկզբին Թուրքիան պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա կատարած իր այցելության ժամանակ խոսելով լրագրողների հետ՝ Բաղըշն ասել է, որ ԵՄ-ից ակնկալում է արդար բանակցություններ, անկեղծ պայքար ահաբեկչության դեմ, Կիպրոսի հետևում չթաքնվել, վիզային ռեժիմի ավելի դյուրին համակարգ և ԵՄ անդամակցության հրավեր Թուրքիային: Նա նաև ասել է, թե այն փորձությունները, որոնց չեն հանդիպել ԵՄ մյուս անդամ երկրները թեկնածության փուլում, չպետք է առաջ գան նաև Թուրքիայի ճանապարհին:
Նա նաև հույս է հայտնել, որ եվրոպական երկրները ահաբեկիչներին կվերադարձնեն թուրքական արդարադատությանը (նկատի ունի բազմաթիվ քրդերին, ովքեր Թուրքիայում հետապնդվելով ` քաղաքական ապաստան են գտել եվրոպական երկրներում.- 1in.am)։
Նա ամոթանք է տվել ԵՄ-ին այն բանի համար, որ Ուրուգվայի և Պարագվայի քաղաքացիները կարող են Շենգենյան գոտի մտնել առանց վիզայի, իսկ Թուրքիայի քաղքացիները, որի հետ հետ ԵՄ-ն իրականացնում է իր առևտրի 60%-ը, չեն կարողանում դա անել:
«Մենք նաև ակնկալում ենք, որ Թուրքիային կհրավիրեն այն գագաթնաժողովներին, որտեղ մասնակցություն են ունենում ԵՄ երկրների նախագահները, վարչապետներն ու արտգործնախարարները»,- ավելացրել է Բաղըշը:
Այս մասին գրում է Zaman օրաթերթը: