Քիչ առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ` 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ աճը կազմել է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) 2.6%: Հիշեցնենք, որ 2010 թ. հունվար-նոյեմբերի աճը ևս 2.6% էր, հունվար-հոկտեմբերինը` 2.4%, հունվար-սեպտեմբերինը` 1.9%, հուվար-օգոստոսինը` 3.1%, հունվար-հուլիսինը` 4%, հունվար-հունիսինը` 6.2%, իսկ հունվար-մայիսինը` 8.8%: Նշենք նաև, որ 2010 թ. բյուջեի նախագծով տարվա համար նախատեսված էր 1.2% ՀՆԱ աճ: