Comedy Club-ի հայտնի հումորիստները Չեչնիայում մեկնարկել են «Բարության շաբաթ» բարեգործական նախագիծը: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Ակումբի ներկայացուցիչները հանրապետությունում անցկացրել են միայն մեկ օր, սակայն այդ ժամանակահատվածում շատ բան են հասցրել անել:
Օդանավակայանից անմիջապես արտիստներն ուղևորվել են մանկական վերականգնողական կենտրոն, երեխաներին նվերներ մատուցել` քաղցրավենիք ու խաղալիքներ: Սակայն հիվանդ երեխաների համար ամենամեծ անակնկալը եղել է շփումը ակումբի անդամների հետ, ում ավելի վաղ տեսել էին միայն հեռուստացույցով:
«Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք գունավորել փոքրիկ հիվանդների կյանքը: Մեզ համար մեծ պատիվ է ինչ-որ նպաստ ունենալ այս լուսավոր գործում»,- Life News-ի հետ զրույցում ասել է Գարիկ Մարտիրոսյանը:
Գարիկի հետ Չեչնիա են ուղևորվել Թիմուր Բատրուտդինովը, Վադիմ Գալիգինը, Դեմիս Քարիբիդիսը, USB խումբը, Դմիտրի Խրուստալյովն ու Վիկտոր Վասիլևը` Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Նույն օրը՝ երեկոյան, ակումբի անդամները ելույթ են ունեցել «Բարության շաբաթ» նածագծի կազմակերպիչների ու հյուրերի համար: Պատվավոր հյուրերի թվում է եղել նաև Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:
«Մեզ հրաշալի ընդունեցին: Քաղաքը բառացիորեն մոխիրներից վերածնվել է, մենք հաճույքով զբոսնեցինք կենտրոնով, շփվեցինք մարդկանց հետ: Հուսով ենք` սա մեր վերջին այցը չէ Չեչնիա»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը: