Իրանական Mehr News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Մոհսեն Գամսարին հերքել է ապրիլի 23-ին Bloomberg գործակալության տարածած այն տեղեկատվությունը, թե մարտին Չինաստանը կրկնակի նվազեցրել է իրանական նավթի ներկրումը.
«Իրանը Չինաստան է արտահանում 5 միլիոն բարել հում նավթ: Չինաստանին իրանական նավթի մատակարարումը երբեք չի նվազել: Չինական ընկերությունների հետ տարեկան բոլոր նավթային պայմանագրերն ընդլայնվել են»: