Դանիական bold.dk կայքի հաղորդմամբ, Յուրա Մովսիսյանի գործակալն ու «Ռանդերս»-ի ղեկավար կազմից Յակոբ Նիլսենը այս պահին Կրասնոդարում քննարկում են Յուրա Մովսիսյանի՝ ռուսական ակումբ տեղափոխվելու հարցը: Կայքի պնդմամբ, «Կրասնոդար»-ը Հայաստանի հավաքականի հարձակվողի համար պատրաստ է վճարել 15 մլն դանիական կրոն (մոտ 2 մլն եվրո):