Կանայք հիմնականում բողոքում են, որ գիրանում են շոկոլադի կամ յուղոտ ուտելիքների պատճառով: Բայց կոսմետիկ վիրահատություններ իրականացնող բժիշկ Մայքլ Պրագերը նկատել է, որ հիվանդները գիրանում են ավելի շատ մարմնի մի կողմում, և դա հենց այն կողմն է, որն անընդհատ «ենթարկվում է» կանանց չափազանց մեծ պայուսակների «ազդեցությանը»:
Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկն ասել է, որ ճարպերի հեռացում իրականացնելիս ինքը նկատել է, որ մարմնի մի կողմում ավելի շատ ճարպ է հավաքվում, քան մյուս կողմում:
Փորձագետ Իվանա Դանիելեն ասում է, որ մեծ պայուսակներն ազդում են կեցվածքի վրա, իսկ երկար ժամանակ սխալ կեցվածք ունենալը նպաստում է անհամաչափ ճարպակալմանը:
«Մեր կեցվածքն ազդում է նրա վրա, թե մարմնի որ հատվածում են ճարպեր կուտակվում»,- հայտնել է Դանիելեն:
Խորհուրդ է տրվում այդքան մեծ պայուսակներ չկրել, քանի որ դրանք ազդում են կեցվածքի վրա, իսկ ճիշտ կեցվածքը նպաստում է, որ մարդն ավելի նիհար երևա: Հարկավոր է նաև ժամանակ առ ժամանակ փոխել պայուսակը կրելու ձևը, որը նաև կնպաստի վզի, ուսերի և մեջքի ցավի նվազմանը: