Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Ես իմ անուշ տրանսֆերտների…

Օտարերկրյա մասնավոր տրանսֆերտների ու դրանց աճի վրա հիմնված մեր տնտեսությունը լուրջ փորձության առջև է կանգնած:
Իշխանությունների սպասումները` արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների աճի հետ կապված, չեն իրականանում, ինչը նշանակում է, որ սպառվում է Հայաստան պետության գոյությունը մի կերպ պահպանելու և դրսի փողերի հաշվին դոլար-դրամ կուրս խաղացնելով օլիգարխների հարստանալու հիմնական ռեզերվը:
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ 2010թ.-ի ընթացքում բանկային համակարգի միջոցով ՀՀ փոխանցված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 1 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք, որ 2009թ.-ի ընթացքում այդ ցուցանիշը 930 մլրդ դրամ էր, ապա կստանանք ընդամենը 8% աճ: Եվ թեև 2010-ի հունվար-նոյեմբերի համար օրերս ԿԲ հրապարակած տեղեկագրում նշված էր տրանսֆերտների 13.5% աճ, սակայն դա էլ է փոքր ցուցանիշ: Որովհետև 2003-2007թթ. մասնավոր տրանսֆերտները աճում էին տարեկան 35-40%-ով, իսկ 2008-ին, երբ վերջում արդեն զգացնել տվեց ճգնաժամը, այդ աճը կազմեց 28%: Այսինքն` այս 13%-ը բավականին ցածր ցուցանիշ է, եթե անգամ 2010թ.-ի դեկտեմբերի արդյունքներով այն չդառնա 8%, ինչպես որ ստացվում է ֆինանսների նախարարի ասածից: Եթե 2010թ.-ի տրանսֆերտների ծավալը (1 մլրդ դոլար` ըստ Վ.Գաբրիելյանի) համեմատենք նախաճգնաժամային 2008թ.-ի հետ (1.4 մլրդ դոլար), կտեսնենք, որ 2010-ին մեր տրանսֆերտները մոտ 30%-ով պակաս են եղել 2008թ.-ի ցուցանիշից: Սա նշանակում է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքի, անգամ տարեկան 13-15% աճի դեպքում մենք ո՛չ 2011-ին, ո՛չ էլ 2012-ին չենք հասնի 2008թ.-ի մակարդակին: Իսկ մի փոքր ավելի ցածր աճի դեպքում նույնիսկ 2013-ին չենք հասնի 2008թ.-ի մակարդակին:
Որ իշխանությունների հույսը մասնավոր տրանսֆերտների աճի առումով չի արդարանում, հստակ երևում է ԿԲ պահվածքից: Երեկ պարզ դարձավ, որ անցած շաբաթ` հունվարի 17-21-ը, ԿԲ-ն վաճառել է մոտ 8.3 մլն դոլար: Դրան նախորդող շաբաթվա ընթացքում` հունվարի 10-14-ը, վաճառել էր մոտ 10.5 մլն դոլար: Իսկ նախորդ տարվա վերջին` դեկտեմբերի 27-30-ը, ԿԲ-ն վաճառել էր 28.8 մլն դոլար: Այսինքն` երեք շաբաթվա ընթացքում ԿԲ-ն իր պահուստներից վաճառել է մոտ 48 մլն դոլար, որպեսզի թույլ չտա դրամի արժեզրկում: 48 մլն դոլարը 3 շաբաթվա համար բավականին մեծ գումար է, առանց որի դրամը դոլարի նկատմամբ այսօր շատ ավելի արժեզրկված կլիներ: Մի խոսքով, արտարժութային վերջին ներարկումները ցույց են տալիս, որ երկրում դոլարի պակաս կա, ինչն էլ նշանակում է, որ մասնավոր տրանսֆերտները այդ պակասն ամբողջությամբ չեն լրացնում` փոքր ծավալի պատճառով:
Այս ամենի մեջ ամենաէականը, սակայն, այն պատճառներն են, որոնց արդյունքում մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը դանդաղում են մինչճգնաժամային շրջանի համեմատ: Ռուսաստանի տնտեսությունը արդեն իսկ էականորեն վերականգնվել է և գրեթե բոլոր գնահատականներով 2012-ին վերջնականապես դուրս կգա ճգնաժամից` հասնելով նախաճգնաժամային ցուցանիշներին կամ նույնիսկ գերազանցելով դրանք: Ավելին, Ռուսաստան աշխատելու մեկնելը այսօր շատ ավելի դյուրին է դարձել, քան նախաճգնաժամային շրջանում, ինչը պետք է որ էականորեն ավելացներ տրանսֆերտների ծավալը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստան եկող այդ տրանսֆերտները ինչպես այս տարի, այնպես էլ 2012-ին չեն հասնի նախաճգնաժամային մակարդակին: Փաստ, որը ցույց է տալիս այն պնդման ճշմարտացիությունը, որ պետք չէր կարծել, թե Հայաստանը տասնամյակներ շարունակ կարող է ստանալ մեծ ծավալի տրանսֆերտներ: Արտագնա աշխատանքի մեկնողները ընդունող երկրներում (հիմնականում` Ռուսաստանում) աստիճանաբար հաստատվելով` ոչ թե շարունակում են գումարներ ուղարկել, այլ տեղափոխում են իրենց հարազատներին: Տարիներ շարունակ ընտանիքից ու հարազատներից հեռու աշխատող մարդուն շատ ավելի հաճելի է «վերամիավորվել» իր ընտանիքի հետ` տեղափոխելով ընտանիքը ընդունող երկիր: Նրան ինչ-որ պահից սկսած նաև շատ ավելի ձեռնտու է իր հարազատներին արտասահման տեղափոխել ու աշխատանքի տեղավորել, քան շարունակել գումար ուղարկել: Բացի այդ, ճգնաժամը առիթ դարձավ, որ մեծ թվով «գումար ուղարկողներ» վերջնականապես դադարեցնեն Հայաստանում գտնվող իրենց բարեկամներին «պահելը»: Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այլ մոտ բարեկամների մասին է: Սա հոգեբանական հետաքրքիր պահ է, երբ ճգնաժամի ժամանակ հասկանալի պատճառներով կրճատված կամ դադարեցված փոխանցումները ճգնաժամի վերացումից հետո չեն վերականգնվում: Ի վերջո, մոտ բարեկամներին տարիներ շարունակ փող ուղարկող մեր հայրենակիցներն էլ են երբեմն հոգնում:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում