Այս օրերին 259 երթուղային տաքսու Աբովյան–Երևան երթուղով գործում են բարեգործական երթուղային տաքսիներ՝ սպիտակ պետհամարանիշներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ահազանգեց Աբովյանի քաղաքացիներից մեկը: Ըստ նրա` նախկինում այդ երթուղային տաքսիների վրա եղել է ԲՀԿ–ի նշանը, որը հանված է, սակայն երթուղայինի վրա «Բարեգործական երթուղային» վերտառությունը ԲՀԿ–ի նշանի գույներով է:
«Բարեգործական երթուղի է գործում նաև Այնթապից Երևան՝ դարձյալ սպիտակ պետհամարանիշներով, սակայն այս դեպքում՝ ՀՀԿ–ի լոգոյով»,- տեղեկացրեց քաղաքացին: