Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նախարարի խորհրդական Միշել դը Շատարևյանը և լիբանանահայ գրող, թարգմանիչ և գրաքննադատ Սարգիս Կիրակոսյանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան ջերմ, բարեկամական հարաբերությունները` նշելով, որ մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի ջերմ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում:

Գաբի Լեյունը նշել է լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և այլ ոլորտներում` ընդգծելով, որ լիբանանահայերը արժանի և օրինակելի քաղաքացիներ են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցերի: Քննարկվել է Հայաստանում Լիբանանի հայ համայնքի օրեր անցկացնելու հնարավորությունը:

Հ.Հակոբայնը Գաբի Լեյունին նվիրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ: Պատկերագրքում տեղ են գտել նաև Լիբանանում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված յոթ հուշակոթողների լուսանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում