Այսօր՝ ժամը 19.30-20.30-ը, Մաշտոցի պուրակում բնապահպանական ակտիվիստները կազմակերպում են էկո քննարկում Histoire Recyclables («Վերածնվող պատմություններ») կազմակերպությունից ֆրանսիացի ակտիվիստներ Մանդին Բուքարի և Ուիլյամ Բերբոյի հետ:
Ակտիվիստների փոխանցմամբ` նրանք պատմելու և ցուցադրելու են Լաոսից Հայաստան իրենց ճամփորդությունը` Չինաստանով, Սիբիրով, Մոնղոլիայով, Միջին Ասիայով ու Վրաստանով, և այս ճանապարհին իրենց իրականացրած նախագծերը, որոնք վերաբերվում են ջրային ռեսուրսներին, թափոններին, կենսաբազմազանությանը և էներգիայի տնօրինմանը:








































