Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր անցկացվել է մրցույթ, որին մասնակցել են տարածաշրջանի գեղեցիկ և յուրօրինակ դիզայնով բեղեր ու մորուքներ ունեցողները:
Մրցույթում հաղթել է Ջեֆը: Հպարտորեն վեր սանրած բեղերով տղամարդը վեր է պարզել իր ոսկեձույլ մրցանակը, որն ի դեպ, կրկին բեղի տեսք ունի:
Նման մրցույթներ անցկացվում են նաև Նորվեգիայում, Իտալիայում, Ավստրիայում և Գերմանիայում: