Նախընտրական քարոզարշավի 2 շաբաթների ընթացքում որոշակի հստակություններ են մտցվել։ Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ գնահատելով նախընտրական քարոզչության երկու շաբաթները: Ըստ նրա՝ այս ընթացքում որոշ հստակություններ են մտցվել քաղաքական ուժերի կողմից՝ «դեպի դրական, դեպի բացասական, հաջողված, լիարժեք և ոչ լիարժեք»:
Հարցին, թե ինչ է ակնկալում առաջիկա շաբաթվա ընթացքում, Բադալյանը պատասխանեց, որ ավելի գիտական մոտեցում նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում։ «Կազմակերպվածությունը քարոզարշավի աշխատանքների մեկ մասն է։ Այսօր քարոզարշավները գիտական չեն։ Քարոզարշավը, ինչպես քիմիան, մաթեմատիկան, իր օրենքներն ունի»,- ասաց Ա․ Բադալյանը:
Հիշեցնենք, որ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությունը մեկնարկել է ապրիլի 8-ին։