Հյուսիսային Կորեայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են մոտ ժամանակներս Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի դեմ «հատուկ գործողություն» սկսելու մասին: Վերջինս, իբր, ինչպես այսօր հաղորդում է ավստրալական Sydney Morning Herald պարբերականը, վիրավորել է ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդներին:
«Մենք հայտարարում ենք, որ մոտ ապագայում մեր հեղափոխական բանակը գործողություններ կձեռնարկի` թշնամական ուժերի հարձակումը կասեցնելու համար»,- ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունն է մեջբերում պարբերականը:
Համաձայն տվյալների` հատուկ գործողության գլխավոր թիրախ են հանդիսանալու Հարավային Կորեայի նախագահն ու նրա համախոհները, այդ թվում` պահպանողական ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե հատկապես ինչ գործողություններ են ծրագրում իրականացնել զինվորականները:
Հյուսիսային Կորեան չափազանց կտրուկ է արձագանքել Նի Մեն Բակի հայտարարություններին, որոնցում նա իբր անարգել է երկրի նախկին հանգուցյալ ղեկավարներ Կիմ Իր Սենի ու Կիմ Չեն Իրի հիաշատակը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցերի անցկացման մասին, որի մասնակիցները վիրավորական արտահայտություններ էին բղավել Հարավային Կորեայի առաջնորդի հասցեին ու պահանջել էին նրա մահը:
Հարավային Կորեան իր հերթին պահանջում է վերջ տալ իր նախագահի հասցեին վիրավորանքների հոսքին:








































