TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ`Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Իրաքի վարչապետին, որը Թուրքիայի վարչապետ Էրդողանին մեղադրել էր Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ՝ ընդգծելով, որ տարածաշրջանում գերիշխանության հասնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը նրան վերածում են տարածաշրջանի բոլոր երկրների թշնամու:
Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սելչուք Ունալը հայտարարել է. «Թուրքիան ցայժմ որևէ մտադրություն չի ունեցել միջամտելու Իրաքի կամ որևէ այլ երկրի ներքին գործերին: Թուրքիան բարեկամական հարաբերություններ է հաստատել բոլոր հարևան երկրների հետ:
Իրաքի համար այս բարդ շրջանում մեր վարչապետն ավելի քան 10 նախարարների ուղեկցությամբ այցելեց Բաղդադ՝ Իրաքի կառավարությանն աջակցելու համար: Այդ այցի ընթացքում կնքվեց 48 համաձայնագիր: Ներկայումս Իրաքի քաղաքականությում նկատվում է ճգնաժամային իրավիճակ: Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք Իրաքի հարգելի վարչապետին խորհուրդ ենք տալիս ներքաղաքական խնդիրների մեղավորներին չփնտրել երկրի սահմաններից դուրս»:









































