Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ մայիսի 20-21-ը Չիկագոյում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական համաժողովը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք վետո են դրել այդ համաժողովին Իսրայելի մասնակցության վրա: Նախորդ տարի էլ Թուրքիան վետո էր դրել ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչության ստեղծման վրա: