Ապրիլի վերջին Հոնգկոնգում ցուցադրության կներկայացվի 2500 տարվա պատմություն ունեցող մասունք: Քաղաքի իշխանությունները կարծում են, որ յուրօրինակ ցոցանմուշը կգրավի ոչ միայն բուդդայականներին, այլև արևելյան ավանդույթներով հետաքրքրվողներին: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Բուդդայի գանգոսկրի մի մասը կցուցադրվի Կոուլին թերակղզու Հունգ-Հոմ Կոլիզեյում, որն իրենից ներկայացնում է մարզա-ցուցահանդեսային համալիր: Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 25-ին և կտևի 6 օր: Տոմսի արժեքը 1,2 դոլար է: