Շաբաթ օրը երեկոյան Չազ Բոնոն GLAAD մրցանակաբաշխության ժամանակ հաճելի ընկերակցություն ուներ:
People-ը հաղորդում է, որ նրա մայրը` երգչուհի Շերը, եկել էր որդուն աջակցելու:
Երգչուհին այնուհետև Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հիանալի ժամանակ է անցկացրել մրցանակաբաշխության ընթացքում:
«Ես իսկապես զարմացրի Չազին: Նա այնքան լավն էր»,- ավելացրել է երգչուհին:
Բոնոն, ով Dancing with the Stars մրցույթի առաջին տրանսգենդեր մասնակիցն էր, մրցանակի է արժանացել իր Becoming Chaz սեփական վավերագրական ֆիլմի համար:









































