Երևանի Ազատության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել է աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մենահամերգը:
Աշխարհահռչակ տենորի համերգին ներկա է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առթիվ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, բարձարաստիճան պաշտոնատար անձինք:
Բոչելիին նվագակցում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը և «Հովեր» երգչախումբը:









































