Իրաքում առնվազն 25 մարդ ձերբակալվել է Սիրիայից անօրինական կերպով զենք ներմուծելու համար: Իրաքյան անվտանգության ուժերի տեղեկություններով` մաքսանենգները Սիրիայի հյուսիս-արևելքում հատել են սահմանը և ժամանել իրաքյան Մոսուլ քաղաք: Նրանց մոտից առգրավվել է 150 հազար դոլար, 18 ատրճանակ` խլացուցիչներով, և 20 հրացան: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարին Բաղդադը հայտարարել էր սահմանում հսկողության ուժեղացման մասին` կապված զենքի մաքսանանեգության աճի և Սիրիայի տարածքից գրոհայինների ներթափացման հետ:
Դամասկոսում վստահեցնում են, որ Իրաքը արդյունավետ չի պաշտպանում իր սահմանները: