NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում է «Վաշինգթոն»-ի խաղացող Նենեի` «Մայամի»-ի հետ կայացած խաղի վերջին վայրկյաններին կատարած հաղթական նետումը:
Հանդիպումն ավարտվել է 84:86 հաշվով` «Վաշինգթոն»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կարտյե Մարտինը, ով վաստակել է 22 միավոր:










































