Հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իրեն լավ է զգում և այսօր երեկոյան կերգի Լոս Անջելեսում: Երգչի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն` Նյու Յորքի համերգները չեղյալ համարելու պատճառների մասին կհաղորդվի ավելի ուշ:
Ավելի վաղ, առանց պատճառաբանությունների, չեղյալ էին հայտարարվել Նյու Յորքում նախատեսված Ազնավուրի երեք համերգները, որոնք տեղի էին ունենալու ապրիլի 26-28-ը: Ազնավուրը, ում ամերիկյան ԶԼՄ-երը անվանում են «ֆրանսիացի Սինատրա», ապրիլի 12-ին վերջին պահին չեղյալ էր հայտարարել Կանադայի Քվեբեկ քաղաքի համերգը:
Աշխարհահռչակ շանսոնյեն, որը մեկ ամսից կլինի 88 տարեկան, շարունակում է արտիստական և հասարարական ակտիվ գործունեության ծավալել: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ազնավուրը, նա դեռ երազում է երգել Մոսկվայի Կարմիր հրապարակում, Աթենքի միջնաբերդում և Եգիպտական բուրգերի մոտ:








































