Սիրիական բանակը ռմբակոծում է Դամասկոսի մատույցները, կան զոհեր:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, առավոտյան մի շարք պայթյուններ են եղել Դումա քաղաքի բնակելի թաղամասերում:
Հիշեցնենք, որ այսօր` ավելի վաղ, Սիրիայի իշխանություններն ու ապստամբները ողջունել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը` խաղաղության գործընթացին հետևելու համար երկիր ուղարկել 300 դիտորդ:
Այս մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Քասսեմ Սաադդեդին: Նա հավաստել է, որ ապստամբները հավատարիմ կմնան հրադադարի ռեժիմի դադարեցմանը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 21-ին ընդունել է Ռուսաստանի կազմած որոշումը, ըստ որի Սիրիա է ուղարկվելու լիակատար դիտորդական առաքելությունը: Փաստաթուղթը միաձայն ընդունվել է:










































