Կոսովոյի շրջանի սերբ կառավարիչ Գորան Արսիչը ձերբակալվել է շաբաթ երեկոյան Կոսովոյի ոստիկանության կողմից:
Սերբիական լրատվամիջոցների տեղեկություններով` Արսիչի հետ ձերբակալվել է ևս մեկ հոգի` Սերբիայի Կարմիր խաչի անդամ Նովիցա Ժիվիչը:
Ոստիկանությունը կասկածում է ձերբալվածներին, որ նրանք սերբերի մի խմբի սպառնացել են մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք սերբական ընտրություններին: Սկզբում սերբերի միջև վեճ է ծագել, հետո ծեծկռտուք է սկսվել, որին ստիպված են եղել միջամտել իրավապահները: Արսիչը և Ժիվիչը 48-ժամյա կալանքի տակ են:
Ոստիկանությունը Արսիչի բնակարանում ստուգում է իրականացրել, որի ժամանակ հայտնաբերել է Դեմոկրատական կուսակցության կնիքը և մի շարք փաստաթղթեր, որոնցում նշված է եղել, թե ինչպիսի ընտրություններ են իրակացրել սերբերը Կոսովոյում նախորդ տարիներին:









































