Saturday, 13 06 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար

Հնարավոր է` Մոսկվայում սպանված Տ. Հովհաննիսյանը Վահանի հետ կապ ունենա

Վերջին 3 օրերի ընթացքում Մոսկվայում իրականացվել է 4 բիզնեսմենների պատվիրված սպանություն: Հայտնի չէ` դրանք միմյանց հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ. այդ հանցագործությունների մանրամասների մասին ԶԼՄ-ներում տեղեկություններ չեն հայտնվել: Թեև հենց մանրամասների բացակայությունը արդեն համընկնող դետալ է: Երևում է, որ «զուգահեռ աշխարհում» ինչ-որ տեղ կոնֆլիկտ է հասունանում, ինչը հասանելի չէ շարքային քաղաքացիների մտածողությանը: Կամ էլ քիլլերները գարնանային զեղչեր են հայտարարել:

Ապրիլի 17-ի առավոտյան քիլլերը դարանակալել էր Մարշալ Ժուկովի փողոցի վրա գտնվող շենքերից մեկի մոտ, որտեղ տուն էր վարձել Տիգրան Հովհաննիսյանը: Մարդասպանը խլացուցիչով ատրճանակից սպանել էր բիզնեսմենին ու թաքնվել: Սպանվածի մասին շատ քիչ բան է հայտնի. իբր նա զբաղվում էր «գրիլ-հավերի» հետ կապ ունեցող բիզնեսով (մինչդեռ ռուսական այլ լրատվամիջոցներից մեկը, հղում անելով սպանվածի հարազատներին, հայտնել էր, որ Տիգրան Հովհաննիսյանը Հայաստանում զբաղվել է ոսկյա զարդերի բիզնեսով, և գուցե չվճարած պարտքերի համար են նրան սպանել):

Ապրիլի 18-ին Կաշիրսկի խճուղու վրա գտնվող կոշիկի ֆաբրիկայի մուտքի մոտ ինչ-որ անձինք հրազենային կրակոցով սպանել էին Ալեքսանդր Ագեևին, որտեղ նա եկել էր գործնական հանդիպման: Նրա մասին էլ հայտնի է այնքան, որքան Տ. Հովհաննիսյանի: Նախնական տվյալներով, Ագեևը նախկինում դատապարտվել է կաշառք տալու և խուլիգանության համար, իսկ վերջին շրջանում զբաղվում էր բորսայական խաղերով, ապրում ներդրումային բիզնեսով: Ավելի ուշ հստակեցրել էին, որ Ագեևին դատապարտել են անկարգություններ կազմակերպելու համար:

Ապրիլի 19-ին, կեսօրին Մոսկվայի կենտրոնում գտնվող «Պրեսնենսկի վալ» կոչվող հատվածում սպանվել էր ևս մեկ բիզնեսնմեն: Սկզբում հայտնել էին, թե նա Իլգար Ջաբրայիլովն է, իսկ հետո նշել, թե այդ տղամարդու ազգանունը Ալիև է: Քիլլերները հետևել էին նրա մեքենային և հարձակման հարմար պահ ընտրել. վերջապես լուսակրի մոտ հանցագործների մեքենայից սև հագուստով մի անձ էր դուրս պրծել, վազել Ալիևի մեքենայի մոտ և ատրճանակից կրակոցներ արձակել մեքենայում գտնվողների վրա: Մեկ այլ տեղեկության համաձայն` քիլլերը Ալիևին սպասելիս է եղել հետիոտների բազմության մեջ կանգնած: Այսպես, թե այնպես, 52-ամյա գործարարը տեղում սպանվել էր, իսկ նրան ուղեկցող 25-ամյա Ելենա Եվտեևան, գլխից վիրավորված վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Սկզբում տեղեկություն տարածվեց, որ Ջաբրայիլովը զբաղվում էր ալկոհոլային խմիչքների վաճառքով: Նույնիսկ հիշատակվում էր ֆիրմայի անունը` «Մեգա-Կոլոր», որն իբր տնօրինում էր մահացածը: Այդպիսի ֆիրմա իսկապես գոյություն ունի, սակայն այն զբաղվում է ոչ թե խմիչքների առևտրով, այլ ձգվող առաստաղների տեղադրմամբ: Այնտեղ ևս հերքել են ֆիրմայի կապը հանգուցյալի հետ: Ընդ որում` համացանցում կարելի է այդ քիչ հայտնի, բայց նմանատիպ անվանմամբ ևս մեկ ընկերության մասին հիշատակում գտնել, որը, սակայն, կարծես մթերային խանութներ է տնօրինում: Եվ արդյունքում կրկին պարզ չէ` հանգուցյալ Ալիևը դրա հետ կապ ունի՞, թե՞ ֆիրմայի վերաբերյալ ինֆորմացիան առնչվում էր միայն Ջաբրայիլովին: Եվ ընդհանրապես, ինչու են շփոթել ազգանունները. խոսքը մե՞կ մարդու մասին է, ով փոխել է ազգանունը, թե՞ սպանվածի ինքնության ճանաչումն է սխալ եղել: Որոշ տվյալներով, Իլգար Ջաբրայիլով են անվանում «Դանաբաշ» մականունով «օրենքով գողին», ում համարում են հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) «քարտուղարության ղեկավարը»: Նա Պովարնի փողոցում ռեստորանների համալիր ունի, որոնցից մեկը Դեդ Հասանի հանդիպման մշտական վայրերից մեկն է: Առանձին վերլուծաբաններ ենթադրում են, որ ամեն դեպքում Դանաբաշն է սպանվել, իսկ Ալիևը նրա կեղծ փաստաթղթային ազգանունն էր: Այս վարկածի կողմնակիցները հիշատակում են սպանության հնարավոր պատվիրատուի անունը` դա «Ռովշան Լենքորանսկի» մականունով հայտնի Ռովշան Ջանիևն է, ով Դեդ Հասանի հետ վատ հարաբերություններ ունեցող միակ ադրբեջանցի «օրենքով գողն» է:

Ապրիլի 20-ին, Բեգովոյ փողոցում էլ սպանվել էր «Կոնսուլտանտ-ստրախովանի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 52-ամյա Շամիլ Խան-Բասաևը: Գործարարին դարանակալել էին նրա տան մոտ` սպանել, սակայն չէին տարել նրա դրամապանակը, թանկարժեք ժամացույցն ու արժեքավոր այլ իրեր: Որոշ աղբյուրներ Բասաևին անվանում են «նշանավոր»: Իբր նա եղել է Ռուսաստանում ապահովագրական շուկայի նոր ալիքի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով: Եթե դա ճիշտ է, ապա Բասաևի նշանավորության մասին լուրերն ակնհայտորեն տարածվել են ոչ այն շրջանակներում, որտեղից լրագրողներն են տեղեկություններ քաղում: Այդ աղոտ ակնարկներից բացի, նրա և նրա ֆիրմայի մասին տեղեկություններ իմանալ հնարավոր չէ: Բասաևն ակնհայտորեն այն բիզնեսմեններից չէ, ովքեր շտապում են բացել իրենց ընկերության կայքը, հարցազրույց տալ բիզնես-ամսագրերին և մասնակցել կոնֆերանսներին: Այդ կատեգորիային են պատկանում նաև սպանված մյուս երեք գործարարները: Նրանց գործունեության արդյունքների հետ յուրաքանչյուր մոսկվացի առնչվում է մշտապես` երբ «գրիլ-հավ» է գնում կամ հիպոթեքային վարկ ձևակերպում, վազում խանութ` մթերք գնելու կամ նախաձեռնում տան վերանորոգում: Բայց ովքեր են նրանք և որտեղից` անհնար է իմանալ: Այդ ընկերությունների պատմությունը, նրանց սեփականատերերի կենսագրությունը, ծրագրերը և միմյանց հետ առնչությունը մնում է գաղտնիք:

Վերջին իրադարձությունների հետ կապված հիշատակվում է նաև խոշոր գործարար, Իրինա Զիրոյանի` մարտի սկզբին կատարված սպանությունը: Իրինան «օրեխովյան» խմբավորման հայկական թևը 90-ականներին գլխավորող «Գերա Օբեզյանա» մականվամբ Գևորգ Զիրոյանի այրին էր: Ամուսնու սպանությունից հետո Իրինան այնպիսի խոշոր բիզնես էր ժառանգել, որի մասին սովորաբար չեն գրում բիզնես-ամսագրերը: ԶԼՄ-ների տեղեկություններով, այրին փորձում էր վերջնականապես օրինականացնել իր ունեցվածքն ու ֆինանսական միջոցները, ինչը և դուր չէր եկել Գերայի նախկին հայրենակիցներից մեկին, ով հավակնում էր տիրանալ Գերայի ունեցվածքի կեսին կամ գոնե ամենամսյա մշտական «վճարումներին»` որպես այդ ունեցվածքի դիզմանը օգնելու շնորհակալություն: Արդյունքում Իրինա Զիրոյանը սպանվեց իրեն պատկանող շենքում տեղակայված ռեստորանի մոտ: Իսկ մի քանի օր անց ռեստորանը թալանեցին: Մինչ օրս հայտնի չէ` այդ ավազակային հարձակումը կապվա՞ծ էր սպանության հետ, ինչը միանգամայն հնարավոր է. Գերայի հայրենակիցները, «պատժելով» այրուն, լիովին կարող էին «բարոյականի» հետ նաև «նյութական փոխհատուցում» պահանջել, որն էլ ռեստորանի աշխատակիցներից խլած գումարներն էին:

Եվ ահա ուշագրավ զուգադիպություն. 2011թ. 18 տարվա ազատազրկման էր դատապարտվել ոմն Վահան Հովհաննիսյան, ով սպանել էր Իրինա Զիրոյանի որդուն: Հովհաննիսյանը Գերայի հայրենակիցներից է և նեղացել էր, երբ Իրինան նրան զրկել էր ամենամսյա «աշխատավարձից»: Իհարկե, Հովհաննիսյան ազգանունը շատ տարածված հայկական ազգանուն է, սակայն կարելի է ենթադրել, որ Զիրոյանի որդուն սպանած Հովհաննիսյանի և ապրիլի 17-ին սպանված Տիգրան Հովհաննիսյանի միջև կարող է ինչ-որ կապ լինել:

Անկախ նրանից` կատարվածները քրեական աշխարհի «պատերազմի» արձագանքներն են, թե պարզապես պատահական զուգադիպությունների շարան, հասարակ, շարքային մոսկվացիների և ՌԴ մայրաքաղաքի հյուրերի համար եզրակացությունը մեկն է. պահպանեք ձեզ և պատրաստ եղեք պառկել գետնին` պատահական փամփուշտներից պաշտպանվելու, որտեղ էլ որ լինեք` գիշերը` մութ խաչմերուկներում, թե ցերեկը` քաղաքի կենտրոնում:

Ըստ Lenta.ru-ի և ռուսական ԶԼՄ-ների` թարգմանությունը Է. Մարտիրոսյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում